ԼԼիլիթ Ասատրյան

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն` Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն` Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում

Ապրիլի 25-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի Սուրբ Նիկողայոս կենտրոնական եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Լայպցիգի Հայ մշակութային միության կողմից։

Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունեց Լայպցիգի քաղաքապետարանի Միջազգային համագործակցության վարչության պետ Գաբրիելե Գոլդֆուսը, Լայպցիգում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլյոթերը, Սուրբ Նիկողայոս եկեղեցու հոգևոր հովիվ Բերնհարդ Շտիֆը և Լայպցիգի Հայ մշակութային միության նախագահ Անահիտ Բաբայանը։

Ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար Հայկ Սարգսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում