ԼԼիլիթ Ասատրյան

Քաղաքացին հրկիզել է մեքենան, կինը մահացել է, իսկ ինքը տեղափոխվել է բուժհաստատություն

Քաղաքացին հրկիզել է մեքենան, կինը մահացել է, իսկ ինքը տեղափոխվել է բուժհաստատություն

Ապրիլի 26-ին` ժամը 14:55-ին, Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության կենտրոնական ապարատի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի ավտոճանապարհի «Հարավի յալ» կոչվող տեղանքում ավտոմեքենա է այրվում:

Կանչը ստանալուց անմիջապես հետո բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, ոստիկանության ծառայողները, շտապ օգնության հերթապահ բժիշկները։

ԱԻ պետական ծառայության հերթապահ օպերատիվ խումբը անմիջապես մեկուսացրել է կրակը և լիամարել, ոստիկանության ծառայողներն իրականացրել են տարածքի զննություն։

Նախնական տվյալներով պարզվել է, որ ժամը 14:45-ի սահմաններում, նշված տեղանքի անտառածածկ հատվածում, Մարտունի քաղաքի 61-ամյա բնակիչ (Վազգենաշեն գյուղից տեղահանված) Ն.Ե.-ն սպանություն գործելու նպատակով հրկիզել է «Մերսեդես Բենց» ավտոմեքենան, ինչի հետևանքով կինը` Գ.Ե.-ն (ծնված 1968թ.), ավտոմեքենայի մեջ այրվել և մահացել է։ Իսկ վերջինս ստացած տարբեր աստիճանի այրվածքներով, շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում