ԳԳևորգ Թոսունյան

Մի խումբ անձինք հարվածներ են հասցրել 62-ամյա տղամարդուն. ՔԿ-ն պարզում է նրա մահվան հանգամանքները

Մի խումբ անձինք հարվածներ են հասցրել 62-ամյա տղամարդուն. ՔԿ-ն պարզում է նրա մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական գործով քննություն է տարվում` 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. ապրիլի 24-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում, հարևանների միջև ծագած վիճաբանության ընթացքում,  մի խումբ անձինք վիճաբանել են հիշյալ 62-ամյա տղամարդու հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին:

Ստացած վնասվածքներից տղամարդը նույն օրը՝ ժամը  23։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Արեշի փողոցի իր տանը մահացել է։

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում