ԱԱլիս Մելիքսեթյան

Արայիկ Հարությունյանն Արցախի դատական համակարգի պատասխանատուների հետ քննարկել է երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր

Արայիկ Հարությունյանն Արցախի դատական համակարգի պատասխանատուների հետ քննարկել է երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել Արցախի դատական համակարգի պատասխանատուների հետ։

Քննարկվել են դատաիրավական ոլորտին, ինչպես նաև երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։

Իր խոսքում նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ պետականակերտման գործընթացի ողջ ընթացքում պետական իշխանության բոլոր թևերի և ժողովրդի դիրքորոշումը միշտ համահունչ ու միասնական է եղել՝ երկրի ապագան կերտելու հարցում հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը:

Երկրի ղեկավարը անդրադարձ է կատարել նաև դատական ոլորտում նախանշված բարեփոխումներին և դատական իշխանության բնականոն գործունեությանն ուղղված ծրագրերին։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ վերջերս ավարտին հասցված նոր վարչական համալիրի շենքային պայմանները թույլ կտան ավելի արդյունավետ կազմակերպել դատարանների աշխատանքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում