ԼԼիլիթ Ասատրյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն այցելել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն այցելել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ այցելել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 21 մարդ, մարդիկ կանգնած են, մարդիկ նստած են և ներսումը-ի նկարն է
 
«Այն հիմնվել է «Ռոն-Հայաստան-վերապատրաստում-փոխանակումներ» ասոցիացիայի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախաձեռնությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի բազմաթիվ հանրային դերակատարների ու ՀՀ իշխանությունների աջակցությամբ: Լիոնի քաղաքապետարանն այսօր կենտրոնի գլխավոր գործընկերն է:
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

 

Կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Գրիգորյանի ուղեկցությամբ քաղաքապետի առաջին տեղակալն ու դեսպանը շրջել են կենտրոնում, ծանոթացել շուրջ 200 սաների համար ստեղծված պայմաններին: Մասնագիտական որակյալ կրթություն, ֆրանկոֆոնիայի տարածում և ճանապարհ դեպի միջազգային հարթակներ. Երևանում շուրջ 20 տարի գործունեություն ծավալող կրթօջախը պատանիներին նախնական և միջին մասնագիտական կրթության հնարավորություն է տալիս: Կենտրոնում ուսուցանվում է խոհարարական, ատամնատեխնիկական գործ, կարի արտադրության տեխնոլոգիա, ինչպես նաև վարսավիրական արվեստ և դիմահարդարում: Այս տարի բացվել է նաև հրուշակեղենի տեխնոլոգիա բաժինը:

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են և խոհանոցը-ի նկարն է
 

Այցի ընթացքում ներկայացվել է նաև կենտրոնի զարգացման ծրագիրը: Կարևորելով կրթօջախի գործունեությունը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ համայնքը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են աշխատաշուկային անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներով հարուստ կադրերի պատրաստմանը»,- նշված է գրառման մեջ:

 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում