ՎՎահե Դավթյան

Բյուրականի աստղադիտարանը՝ Միջազգային աստղագիտական միության «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկում

Բյուրականի աստղադիտարանը՝ Միջազգային աստղագիտական միության «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկում

Բյուրականի աստղադիտարանն ընդգրկվել է Միջազգային աստղագիտական միության «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկի մեջ:

 
Ցանկը, որն ընդգրկում է առավել մեծ արժեք ներկայացնող աստղագիտական կառույցներ, սարքեր, ինչպես նաև ոչ նյութական ժառանգություն, մշակվել է Միջազգային աստղագիտական միության C4 «Համաշխարհային ժառանգությունը և աստղագիտությունը» հանձնաժողովի կողմից և ծառայելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների թեկնածուներ ներկայացնելու համար։

 

Վերոնշյալ ցանկի համար նախատեսվում է ներկայացնել նաև հայկական հնագույն օրացույցը և ժամանակագրությունը, աստղագիտական բովանդակության հայկական ժայռապատկերները, Զորաց Քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանը, Մեծամորի բլրի աստղագիտական հարթակը, Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությունը և այլ աստղագիտական արժեքներ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում