Թավշյա կանաչի ֆոնին նոր այգիներն ավելի են ընդգծվում։ Այգեհովիտ գյուղից Շահինյան եղբայրները գրեթե ամեն օր իրենց նորատունկ այգիներում են: Վերջին 2 տարում հիմնել են տարբեր մրգատեսակների 3 հա այգի, վերջինը և ամենամեծը՝ արքայանարինջն է, մոտ 1,5 հա:
Կարեն Շահինյան (Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղի բնակիչ) - Տարածքը 15 հազար քմ ա, որի վրա դրված են 1300 հատ արքայանարնջի տնկիներ: Անցած տարի արքայանարինջն է հիմնվել, 2020-ին՝ մոշն ու պոպոքը, 2021-ին՝ թուզը:
Կաթիլային ոռոգման համակարգով ինտենսիվ այգիները հիմնել են իրենց ուժերով, իսկ երբ հերթը հասավ արքայանարնջին, միջոցները բավարար չէին, դիմեցին էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ոլորտին պետական աջակցության ծրագրին՝ ոռոգման արդիական համակարգի ներդրման ծախսերի փոխհատուցման համար: 2022-ի հունվարից մինչև հիմա տարբեր մարզերից ծրագրին մասնակցության հայտ է ներկայացրել 15 տնտեսվարող: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023-ի տարեվերջն է: Աշխատանքն ավարտելուց հետո շահառուն սահմանված չափով և ժամկետում, ըստ ծրագրով գնահատված փաստացի ծախսերի, կստանա փոխհատուցում 50 տոկոսի չափով: Անհրաժեշտ շինարարական նյութերը արդեն տեղ էին հասել, ժամանակ չկորցնելով՝ եղբայրները գործի էին անցել:
Նվեր Շահինյան (Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղի բնակիչ) - Երևի 3-4 օրից կավարտենք, համ ճիշտ կջրվի, համ էլ նագրուզկա չի լինի, դժվարություն չի լինի:
Եղբայրները մինչ այդ այգեգործությամբ չեն զբաղվել, թե ինչպես եղավ՝ պատասխանը կարճ էր ու պարզ․
Նվեր Շահինյան - Սեր ունեմ, մտածեցի, հասա նպատակիս:
Այգեհովիտը առավելապես հայտնի է խաղողի այգիներով, բայց եղբայրները որոշեցին այլ ճանապարհով գնալ, քանի որ ընտրած մրգատեսակները շուկայում լավ պահանջարկ ունեն, իսկ մշակումը նվազ աշխատատար է: Առայժմ բերք են ստացել միայն մոշի այգուց:
Նվեր Շահինյան - Լրիվ պահանջված ա, թուզը գնացող ա, կլիենտ կա, կարալյոկին՝ կա, մոշին էլ կա, զակազները կան:
Վերջին 3 տարում գյուղի ընդհանուր 52 հա պտղատու այգիները ընդլայնվել են 10 հա-ով: Շահինյանները նորատունկ արքայանարնջի բերքին կսպասեն 4-5 տարի, իսկ թզենիների առաջին պտուղները կհավաքեն արդեն հաջորդ տարի, բողբոջները նկատելի են:
Նվեր Շահինյան - Որ բողբոջել ա, նշանակում ա նպատակին կհասնի:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին

Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել



