ԼԼիլիթ Ասատրյան

Մեխիկոյում անցկացվել են Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Մեխիկոյում անցկացվել են Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Ապրիլի 24-ին Մեխիկոյում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Այդ մասին ասված է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 2 մարդ և ներսումը-ի նկարն է
 

«Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի հոգևորականների կողմից Մեխիկո քաղաքի Բալվաներայի Տիրամոր տաճարում մատուցվել է պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին:

 

Մեխիկո զբոսայգում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ հոգևոր հայրերի, հայ համայնքի և Մեքսիկայի քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ: Ելույթով հանդես են եկել ՀՀ դեսպան Արմելլա Շաքարյանը և Մեքսիկայի սենատոր Ալեխանդրա Լեոնը: Պաշտոնական ծրագրին հաջորդել է մոմավառության և ծաղիկների զետեղման արարողությունը»,- նշված է գրառման մեջ:

 
Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են, հուշարձան և դրսումը-ի նկարն է
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում