ԼԼիլիթ Ասատրյան

Գյումրիում բացվել է խաչքար՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆիկ Սահակյանի

Գյումրիում բացվել է խաչքար՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆիկ Սահակյանի

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի բակում այսօր բացվել է խաչքար՝ ի հիշատակ հայրենիքի համար կյանքը Արցախյան վերջին պատերազմում զոհաբերած ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Ռաֆիկ Սահակյանի։ Նա այսօր կդառնար 20 տարեկան։ 

 
Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 

Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, Ռաֆիկ Սահակյանի մայրը՝ «Արդարության պահանջով» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Վարդուհի Մանուկյանը, հերոսացած զինվորների ծնողներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։

 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 

«Այսօր նշում ենք մեր սիրելի Ռաֆոյի կենդանի ծնունդը։ Ես ուզում եմ, որ բոլորս գիտակցենք՝ մեր հերոսներն անմահ են և նրանք ապրում են մեր սրտերում այնքան ժամանակ, որքան մենք նրանց հիշում ենք։ Տեղին է այստեղ հիշել սպարապետի խոսքերը՝ մեր թշնամուն սնում են մեր վախերը, մեր ցավն ու մեր հիմարությունը, ուրեմն պետք է կարողանանք փարատել մեր վախերը, պետք է ամոքենք մեր ցավը և պետք է այնքան իմաստություն ունենանք, որ ազգովի բռունցքվենք և միահամուռ կերպով պահենք մեր հայրենիքը։ Մարտի դաշտում տղաներն արել են առավելագույնը։ Մեզանից յուրաքանչյուրն այսօր պատգամ ունի՝ հայրենիքի համար անել առավել քան։

 
Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Այստեղ ներկա են հերոսածին մայրեր, ես իմ խոնարհումն եմ բերում, դուք ապրեք այն գիտակցումով, որ հերոս որդիներ եք ունեցել և դա ազգի, մեր ժողովրդի, մեր հայրենիքի համար առավելագույն արժեք է։ Խոսքերը կարող են ձեզ չամոքել, բայց ձեր որդիների սխրանքով մեր ապագա սերունդներին դուք պատգամ ունեք փոխանցելու»,- խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
 
Հնարավոր է սա 12 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 

Խաչքարի օծումից հետո Գյումրու ժողգործիքների նվագախումբը հուշ-համերգով է հանդես եկել՝ ի հիշատակ Ռաֆիկ Սահակյանի։

 
Հնարավոր է սա 12 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 10 մարդ, մարդիկ կանգնած են, ծաղիկ և դրսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 3 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են, զինվորական համազգեստ և դրսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 10 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 11 մարդ և դրսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 10 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 8 մարդ և դրսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 4 մարդ և դրսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 10 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 14 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 14 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում