ԼԼիլիթ Ասատրյան

Կասեցվել է լիմոնադի երկու արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է լիմոնադի երկու արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ռուբեն Մնացականյանին (գ. Օձուն) և «ՀԱՐԱՏԻԴ» ՍՊԸ-ին (ք. Վանաձոր) պատկանող լիմոնադի երկու արտադրամասի գործունեությունը:

Հնարավոր է սա ներսում-ի նկարն է

ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արտադրամասերում չեն պահպանվել ոլորտի օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝ սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցները չեն ապահովել հիգիենիկ պատշաճ գործելակերպի իրականացումը՝ ներառյալ պաշտպանությունը խաչաձև աղտոտումից, արտադրամասերի պատերը, արտադրական սենքերի հատակը հարթ չեն եղել, չեն մաքրվել ու ախտահանվել, պատված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից: «ՀԱՐԱՏԻԴ» ՍՊԸ-ում նաև բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, իսկ անհատ ձեռնարկատեր Ռուբեն Մնացականյանին պատկանող արտադրամասում չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ, աշխատող բոլոր անձինք անցած չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություններ, չեն ունեցել սանիտարական գրքուկներ: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Հնարավոր է սա ներսում և տեքստը-ի նկարն է
Հնարավոր է սա տեքստ-ի նկարն է
Հնարավոր է սա տեքստ-ի նկարն է
Հնարավոր է սա ներսում և տեքստը-ի նկարն է
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում