ԼԼիլիթ Ասատրյան

Գարեգին Երկրորդն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Գարեգին Երկրորդն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը։ 

 
Նորին Սրբությունն ընդգծել է, որ վերջիններիս այցը Հայաստան Հայոց ցեղասպանության ոգեկոչման շրջանակներում լավագույնս վկայում է երկու ժողովուրդների բարեկամական և ջերմ հարաբերությունների մասին, որոնք դարավոր պատմություն ունեն։

 

Հանդիպմանը Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի զավակները կարողացել են ապաստան գտնել Սիրիայում և կազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտների առաջընթացին:

 

Վեհափառ Հայրապետը ուրախությամբ հաստատել է հայ համայնքի նկատմամբ Սիրիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքը։  
 
 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և կոստյումը-ի նկարն է
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է նաև հայ-սիրիական կապերի և փոխգործակցության սերտացման ու զորացման գործում Հայ Եկեղեցու համայնքների դերակատարությունը։

 

Իր հերթին, Լյուսի Իսկանյանը հաստատել է, որ Սիրիայի իշխանությունները շարունակում են իրենց աջակցությունը բերել սիրիահայությանը՝ խրախուսելով վերջինիս ներգրավվածությունը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային գործընթացներին։

 
Հնարավոր է սա 1 անձ, նստած է և ներսումը-ի նկարն է
 

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների, սրբավայրերի ու խաչքարերի պղծման և ոչնչացման դեպքերին։

 
Խոսելով Հայաստանի և Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ ապրելու իրավունքի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունների և հետպատերազմյան մարտահրավերների մասինկ՝ կաթողիկոսը վստահեցրել է, որ հայ ժողովուրդն իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու առկա դժվարությունները:
 
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում