ԳԳոհար Սարգսյան

Ապրիլի 27-ին կմեկնարկի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հարցազրույցի փուլը

Ապրիլի 27-ին կմեկնարկի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հարցազրույցի փուլը

Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպած՝ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի վերջին՝ հարցազրույցի փուլը մեկնարկելու է ապրիլի 27-ին, որին կմասնակցի ավելի քան 700 դիմորդ:

Այն բարեհաջող հաղթահարելուց հետո դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում, կանցնեն տեսական և գործնական պարապմունքներ: Գործընթացի վերջին փուլում մասնակիցները կհանձնեն ավարտական քննություն:

Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով, և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Նշենք, որ հարցազրույցի փուլին կարող են մասնակցել միայն այն դիմորդները, որոնք հաղթահարել են օտար լեզուների թեստավորման, համակարգչային գիտելիքների ստուգման ու մասնագիտական թեստավորման փուլերը և սահմանված ժամկետում պատշաճ ձևով ներկայացրել են բարեվարքության հարցաթերթիկը:

Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած դիմորդներն էլեկտրոնային հասցեներին կստանան ծանուցումներ հարցազրույցի օրվա, ժամի և այլ մանրամասների վերաբերյալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում