ՆՆարե Թադևոսյան

2006-ից Հայաստանում մալարիայի դեպքեր չեն արձանագրվել. այսօր Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

2006-ից Հայաստանում մալարիայի դեպքեր չեն արձանագրվել. այսօր Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի ապրիլի 25-ին նշվում է Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրը:

Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2016 թվականին հայտարարել է, որ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանը դարձել է աշխարհում մալարիայից լիովին ազատ առաջին տարածաշրջանը: Սա մեծ ձեռքբերում է Եվրոպական տարածաշրջանի և համաշխարհային հանրության համար՝ մալարիայի էլիմինացիայի (վերացման) պայքարում: Սակայն հիվանդության վերադարձի վտանգը դեռևս մնում է, քանի որ մեծ է այլ տարածաշրջաններից բերովի դեպքերի թիվը:

 

Առողջապահության համաշխարհային վեհաժողովը 2015 թվականի մայիսին հավանություն է տվել մալարիայի 2016-2030 թվականների գլոբալ ռազմավարությանը, որը հավակնոտ նպատակներ է սահմանել՝ 2030 թվականին առնվազն 90%-ով նվազեցնել մալարիայի հիվանդացությունը և մահացությունը՝ վերացնելով մալարիան առնվազն 35 երկրում, և կանխել մալարիայի կրկին արմատավորումը այն երկրներում, որոնք ազատ են մալարիայից:

 

2006 թվականից Հայաստանում մալարիայի դեպքեր չեն արձանագրվել, և 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք: Քանի որ ամեն տարի հանրապետությունում արձանագրվում են բերովի դեպքեր, ներկայումս առողջապահական համակարգի խնդիրն է բերովի դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման շնորհիվ կանխել մալարիայի կրկին արմատավորումը մեր երկրում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում