ԱԱրևիկ Աբելյան

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն տաճարում Սուրբ Պատարագ է մատուցվել

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն տաճարում Սուրբ Պատարագ է մատուցվել

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվայի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Սուրբ Պայծառակերպություն եկեղեցական համալիրի տարածքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց ծաղիկների զետեղման արարողություն է տեղի ունեցել:

 
 

Արարողությանը մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Արսեն Առաքելյանը, դեսպանությանը կից ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները, ՌԴ-ում ՀՀ տարբեր գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներն ու բազմաթիվ մոսկվաբնակ հայեր։

 
 
 
Այսօր առավոտյան Մոսկվայի ՀԱԵ Սուրբ Պայծառակերպություն տաճարում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում