ԼԼիլիթ Ասատրյան

Խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու համար. ՌԴ դեսպան

Խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու համար. ՌԴ դեսպան

Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին խորհրդանշական ծառատունկ է արվել Հաղթանակի զբոսայգում: «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում զբոսայգում տնկվել է մոտ 300 ծառ և թուփ:

Ծառատունկին մասնակցել են Երևանի քաղաքապետը, մեր երկրում Ռուսաստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և Ղազախստանի դեսպանները:

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  Ռուսաստան պաշտոնական այցին՝ այն գնահատելով արդյունավետ: Կոպիրկինը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և խաղաղապահների մասին:

Սերգեյ Կոպիրկին (ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան) - Մեր դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ հայտնել ենք։ Եռակողմ համաձայնագրում արձանագրված բոլոր դրույթները պետք է անշեղորեն կատարվեն: Կարծում եմ, որ խաղաղապահներն ամեն ինչ անում են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու, իրավիճակի սրում թույլ չտալու համար: Դա բոլորի կողմից ընդունված իրողություն է, այդ թվում՝ Հայաստանի իշխանության:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում