ԳԳևորգ Թոսունյան

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություններ՝ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություններ՝ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.

«Ավելի քան մեկ դար առաջ Կլեմանսոն գրել է. «Մենք սկսում ենք խոսել Հայաստանի վիլայեթներում նոր ողբերգությունների մասին։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս բառը: Սա հայերի մեթոդական կոտորածի պաշտոնական մեղմասացությունն է»:

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերին»:

Իր հերթին, ֆրանսիացի սենատոր Բրյունո Ռետայեն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.

«Այսօր առավոտյան Լա Ռոշ սյուր Յոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը: Երբեք չմոռանանք, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության խիզախ պահապանն է, և որ նա հաճախ վճարել է դրա համար ամենածանր գինը»։

Ֆրանսիացի քաղաքական գործիչ Մարտին Վասսալը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է.

«Հիշողության պահպանման պարտավորությունը կարևոր է գալիք սերունդների համար։ Այսօր շրջանային գրադարանի և արխիվների էսպլանադում մենք բացում ենք հուշապաստառ` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում