ԱԱրսեն Մկրտչյան

Մանկապարտեզի պահակը գողություններ է արել մանկապարտեզից

Մանկապարտեզի պահակը գողություններ է արել մանկապարտեզից

Ապրիլի 22-ին՝ ժամը 23.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները Շահումյան փողոցի մանկապարտեզի բակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել մանկապարտեզի 64-ամյա պահակին՝ իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Ավտոմեքենան բարձված էր մետաղյա առարկաներով:

Բաժնում տղամարդը հայտնել է, որ մետաղյա առարկաները գողացել է մանկապարտեզի նկուղից։ Նա նաև հայտնել է, որ նույն օրը նույն վայրից դարձյալ գողացել էր մետաղյա առարկաներ:

Գողոնի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է:


Կատարվում է քննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում