ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել է «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ընթացքը

Քննարկվել է «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ներդրող FRV ընկերության և IFC կազմակերպության ներկայացուցիչներին։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Возможно, это изображение 3 человека, люди сидят, костюм и в помещении

 

«Հանդիպման ժամանակ քննարկվել է FRV-Masrik ընկերության կողմից «Մասրիկ-1» արևային կայանի կառուցման ծրագրի ընթացքը։
 
Возможно, это изображение 3 человека и люди сидят

 

Նախարարը մտահոգություն է հայտնել կայանի կառուցման աշխատանքների ձգձգման շուրջ և հույս է հայտնել, որ հնարավորինս արագ կսկսվի և ավարտին կհասցվի կայանի կառուցումը։ Այդ նպատակով ներդրող ընկերությունն առաջիկա օրերին կներկայացնի աշխատանքների պլան-ժամանակացույց և ձեռնամուխ կլինի դրա իրականացմանը։
 
Возможно, это изображение 3 человека, люди сидят и в помещении

 

FRV-Masrik ընկերության գլխավոր տնօրեն Տրիստան Հայգերոն նկատել է, որ կայանի կառուցման ձգձգումը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքով, այդ թվում՝ համավարակով: Վերջին ամիսներին, սակայն, ակտիվ աշխատանք է տարվում, որպեսզի լուծումներ գտնվեն, և կայանը կառուցվի հնարավորինս արագ: «Մենք հանձն ենք առնում այս ծրագիրն ավարտին հասցնել և հնարավոր լուծուներն արդեն գտնված են։ Մենք բոլոր ջանքրեը կկենտրոնացնենք այս ծրագիրն իրականացնելու համար»,- ասել է Տրիստան Հայգերոն։
 
Возможно, это изображение 3 человека, люди сидят, очки для зрения и в помещении

 

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցվող՝ 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանն իր տեսակով առաջինը պետք է լինի Հայաստանում: Այն թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ծավալը»,- նշված է գրառման մեջ։
 
Возможно, это изображение 2 человека, люди сидят, люди стоят и в помещении
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում