Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով ՀՀ-ի և ՌԴ-ի մոտեցումների նույնականությունը. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՌԴ կատարած իր պաշտոնական այցին:

«Նախ՝ ուզում եմ ՌԴ մեր գործընկերներին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել այցի արդյունավետ լինելը: Հանդիպումներին քննարկվեցին երկկողմ օրակարգի ամենաառանցքային հարցերը, ինչն արտահայտված է ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության մեջ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ առանձնակի ուշադրության են արժանացրել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը:

«Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով ՀՀ-ի և ՌԴ-ի մոտեցումների նույնականությունը: Տվյալ հարցում կարող ենք արձանագրել գործնականում մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը: Այս ֆոնին կրկին ուզում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթուղագծի և ավտոճանապարհների շինարարությունը ՀՀ տարածքով:

Հույս ունեմ՝ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում