ԱԱրևիկ Աբելյան

Այսօր աշխարհը նշում է Երկիր մոլորակի օրը

Այսօր աշխարհը նշում է Երկիր մոլորակի օրը

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Երկիր մոլորակի օրը։ 2022 թվականի օրվա կարգախոսն է` «Ներդրումներ կատարենք մեր մոլորակում»։

 

Այս տոնը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել, շրջակա միջավայրի պահպանության և մեր մոլորակի խնդիրների վրա, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, անտառաշերտերի վերականգնումը և պահպանվող տարածքների կառավարումը` նշված է Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում:

 

Երկրի օրը առաջին անգամ նշվել է որպես ժամանակակից բնապահպանական շարժման մեկնարկ, իսկ այժմ այն ճանաչվում է որպես մոլորակի ամենամեծ քաղաքացիական իրադարձություն:

 

1970-ին Երկրի օրը նշելը գործողությունների ալիք առաջացրեց, այդ թվում՝ ԱՄՆ-ում բնապահպանական կարևոր օրենքների ընդունմամբ. մաքուր օդի, մաքուր ջրի և վտանգված տեսակների մասին օրենքները ստեղծվեցին ի պատասխան այդ օրվա: Շատ երկրներ ևս շուտով ընդունեցին նման օրենքներ:
 

Երկրի օրը մինչ օրս էլ կարևոր նշանակություն ունի: 2016 թ. ՄԱԿ-ը ընտրեց Երկրի օրը որպես օր, երբ փարիզյան պատմական կլիմայական համաձայնագիրն ուժի մեջ մտավ:

 

Այս օրը հիանալի առիթ է խորհելու այն մասին, թե ինչպես կարելի է շրջակա միջավայրը դարձնել ավելի կանաչ, մաքուր ու առողջ։

 

Հայաստանը ևս անմասն չէ բնապահպանական խնդիրներից, որոնց վրա պետք է սևեռել հանրության ուշադրությունը, և որոնց լուծման ուղղությամբ պետք է համատեղել բոլոր ջանքերը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում