Բայդենը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

Բայդենը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին, որը ներառում է տասնյակ հաուբիցներ, մարտավարական անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանի և 140.000-ից ավելի արկ։

«Հաջորդ շաբաթ անձամբ Կոնգրեսից լրացուցիչ միջոցներ կխնդրեմ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Վաշինգտոնը նաև 500 մլն դոլարի ուղղակի տնտեսական օգնություն կցուցաբերի և կշարունակի հետախուզական տվյալներ փոխանցել Կիևին։

Բայդենը նաև տեղեկացրել է, որ արգելվում է ռուսական դրոշի ներքո նավերի մուտքն ԱՄՆ նավահանգիստներ։ «Մենք ի վիճակի ենք երկար ժամանակ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն կշարունակի՞ արդյոք Արևմուտքը հակառուսական պատժամիջոցներ կիրառել»,- մտահոգություն է հայտնել Սպիտակ տան ղեկավարը։

Բայդենը նաև ասել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանն ամբողջությամբ վերահսկո՞ւմ է Մարիուպոլը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում