ԳԳևորգ Թոսունյան

Արդարադատության նախարարությունն իրականացնում է իրավաբանական ծառայությունների ոլորտի բարեփոխումներ

Արդարադատության նախարարությունն իրականացնում է իրավաբանական ծառայությունների ոլորտի բարեփոխումներ

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Առևտրային ներկայացուցչության աջակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է Հայաստան-Ռուսաստան առաջին իրավական համաժողովը, որը նպատակ է հետապնդում երկխոսություն հաստատել Ռուսաստանի և Հայաստանի իրավական ու գործարար համայնքների ներկայացուցիչների, ֆինանսական կազմակերպությունների և պետական մարմինների միջև, ներկայացնել Հայաստանի իրավական համակարգի առանձնահատկությունները և Հայաստանում բիզնեսավարման հնարավորությունները:

Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես է եկել Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:

Մինասյանը, մասնավորապես, ընդգծել է. «Այս տարի նշվում է Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարբերությունների հաստատման 30-ամյակը և համաժողովի անցկացումն ունի խորհրդանշական իմաստ: Բացի միջպետական հարաբերություններից, կարևոր է ամրապնդել և խթանել նաև երկու երկրների գործարար միջավայրերի երկխոսությունը: Գործարար միջավայրի հիմնաքարերից է իրավաբանական ծառայությունների ոլորտը, և կարևոր է, որ Հայաստանի ներդրումային միջավայրը լինի էլ ավելի բարենպաստ, և ներդրողներն ազատվեն բյուրոկրատիկ խնդիրներից»:

Համաժողովի անցկացումը կնպաստի Հայաստան-Ռուսաստան գործարար համայնքի ներկայացուցիչների հետագա արդյունավետ համագործակցության ապահովմանն ու երկկողմ փոխգործակցության առաջմղմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում