ԳԳոհար Սարգսյան

ԱԻՆ-ում կոռուպցիոն շղթայի քրգործով մեղադրյալների թիվն ավելացել է

ԱԻՆ-ում կոռուպցիոն շղթայի քրգործով մեղադրյալների թիվն ավելացել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կոռուպցիոն շղթայի վերաբերյալ հարուցված քրեական գործով մեղադրյալների շրջանակը ընդլայնվել է՝ 8-ից հասնելով 20-ի:

Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: 20 մեղադրյալներից 6-ը, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների արդեն նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, կալանավորվել են, մյուսները՝ ստորագրությամբ ազատ արձակվել:

Փիլոյանը, որն անազատության մեջ է մարտի 30-ից, մեղադրվում է մի քանի դրվագով կաշառք ստանալու համար, ԱԻՆ-ի տարբեր պաշտոնյաներ՝ կաշառք ստանալուն հանցակցելու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում