ՆՆարե Թադևոսյան

ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կմասնակցեն Վենետիկի բիենալեին

ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կմասնակցեն Վենետիկի բիենալեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը 2022 թվականի ապրիլի 21-23-ը կմեկնեն Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ):

Գործուղման նպատակն է մասնակցել Վենետիկի բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին:

Միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը՝ The Milk of Dreams խորագրի ներքո: Ցուցահանդեսի մանրամասները հասանելի են https://www.labiennale.org/en/art/2022 հղմամբ:

Հայաստանյան տաղավարը կներկայանա «Ղարիբ» նախագծով (համադրողներ՝ Անի Դավիդյան, Ելենա Սորոկինա, արվեստագետ՝ Անդրիուս Հարությունյան):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում