Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ուկրաինական ուժերի դուրս գալու համար մարդասիրական միջանցք է բացվել. ՌԴ ՊՆ

Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ուկրաինական ուժերի դուրս գալու համար մարդասիրական միջանցք է բացվել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարդասիրական միջանցք է բացել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ուկրաինական ուժերի դուրս գալու համար: Հայտարարվել է նաև լռության ռեժիմ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:

Ապրիլի 19-ի առավոտյան Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել էր, որ ԴԺՀ-ի կազմավորումները ռուսական օդուժի և հրետանու աջակցությամբ սկսել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի գրոհը, որի տարածքում գտնվում են ուկրաինական զինված ուժերը:

Բասուրինը հույս էր հայտնել, որ ձեռնարկության տարածքում գտնվող ուկրաինացի զինվորները կհանձնվեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում