ԳԳոհար Սարգսյան

Այս տարվա 1-ին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ. ՊԵԿ

Այս տարվա 1-ին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: 

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022 թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 48 մլրդ 751 մլն դրամ։ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: 

Ցանկը հրապարակվել է՝ հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում