ԼԼիլիթ Ասատրյան

Գեղարքունիքում շարունակվում են երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը թեմայով վարժանքները

Գեղարքունիքում շարունակվում են երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը թեմայով վարժանքները

ԱԻՆ-ից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Սոթքի, Կութի, Նորաբակի, Շատվանի, Ճամբարակի համար 2 և 4 դպրոցներում անցկացվել են գործնական պարապմունքներ՝ «Երեխաների անվտանգության և դիմակայունության հզորացումը Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմաներով։

Երկրաշարժի և հրդեհի սցենարներով վարժանքներն իրականացվում են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ու «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ համատեղ:

Մասնագետները հետևել են գործնական պարապմունքների ընթացքում աղետների ռիսկի կառավարման ոլորտային պատասխանատուների, ուսուցչական կազմի և աշակերտների պատրաստվածությանը՝ տեսական և գործնական գիտելիքների կիրառմանը:

Ներկայացվել են ուսումնավարժանքների անցկացման ժամանակ ի հայտ եկած թերությունները, դրանց վերացման ուղղությամբ արվել են առաջարկություններ:

Տեղում մեթոդական աջակցություն Է ցուցաբերվել աղետների ռիսկի կառավարման գործընթացի վարման ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում