Ոչ սթափ վիճակում մեքենա վարողների, հետախուզվողների բացահայտում. պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները

ՎՎահե Դավթյան

Մարտի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1829 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 207 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 119, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 185 անձ։ 35 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ առանց համարանիշերի, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 10-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 8-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 8-ը՝ փակված համարանիշերով, 156-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ 

Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 3 հետախուզվողի,  ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 41 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում