Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՆՆարե Ոսկանյան

Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստանը ևս ունեցել է տարածքային կորուստներ․ Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստանը ևս ունեցել է տարածքային կորուստներ․ Նիկոլ Փաշինյան

Այս ապրիլի 13-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, «Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի»։

«Ազատությունը» հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ նկատի ուներ կառավարության ղեկավարը։

«Վարչապետը նկատի է ունեցել այն, որ 1990-ական թվականների սկզբներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցել է տարածքային կորուստներ։ Բացի այդ 2021 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման հետևանքով խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքայիան ամբողջականությունը»,- նշված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։

Ռադիոկայանը նաև խնդրել էր պարզաբանել՝ խոսելով Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, արդյոք ՀՀ վարչապետը նկատի ունի՞ խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմում առկա հայկական անկլավի հարցը։

«Այո՛, նկատի ունենալով Արծվաշենի անկլավը և այն հանգամանքը, որ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ և նաև հազարավոր հեկտարների հասնող վարելահողեր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ»,- նշված է պատասխանում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում