ԳԳևորգ Թոսունյան

Բռնցքամարտի կանանց հավաքականը Ստամբուլում կմասնակցի աշխարհի առաջնությանը

Բռնցքամարտի կանանց հավաքականը Ստամբուլում կմասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը մայիսի 6-ին կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը: Թիմի կազմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ) և Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ):

Վերջինս իր նորամուտը կնշի խոշոր մրցաշարերում:

Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը, Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, ապրիլի 2-15-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում, իսկ այս օրերին մարզումները շարունակում է Օլիմպավանում:

Թիմի հետ մրցավայր կմեկնեն նաև մարզիչ Հակոբ Մելքոնյանը և բժշկուհի Ռոզա Հովհաննիսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում