Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրևիկ Աբելյան

Օրինակելի նախագծերի բազմակի կիրառությամբ կկրճատվեն նախագծային աշխատանքների ծախսերը և ժամանակը

Օրինակելի նախագծերի բազմակի կիրառությամբ կկրճատվեն նախագծային աշխատանքների ծախսերը և ժամանակը

Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը կիրառելու հնարավորությունն օրենսդրական ամրագրում է ստացել:

Ուժի մեջ է մտել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մշակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կառուցապատողների համար կատարվում են մի շարք հստակեցումներ և պարզեցումներ:

Օրենքով ապահովվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվող ցանկում ընդգրկված շինարարական օբյեկտների, այսպես կոչված, «տիպային» նախագծերի բազմակի կիրառությունը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանն ընդգծում է օրինագծի խիստ կարևորությունը՝ հաշվի առնելով առաջիկա հինգ տարիների ընթացքում դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, բնակելի նշանակության օբյեկտների նախագծման և կառուցման մեծածավալ ծրագրերը. «Քաղաքաշինական ծրագրերի մեծ պահանջարկի պարագայում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառումը տնտեսապես շահավետ և նպատակահարմար գործընթաց է, որի արդյունքում ակնկալվում է նախագծային աշխատանքների ծախսերի և ժամանակի 60-70% խնայում»:

Ընդունված օրինագծի համաձայն՝ կառուցապատողներն իրավունք են ստանում կիրառել բնակելի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը, եթե դա նախատեսված է պայմանագրերով: Ընդ որում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին օրինակելի նախագծերով իրականացվող շինարարական ծրագրերի ֆինանսական միջոցները կարող են հատկացվել մինչև տեղակապման նախագծերի ավարտը: Կատարված լրացումներով՝ ամբողջ նախագծի փոխարեն փորձաքննության է ենթարկվելու միայն տեղակապման նախագիծը:

Օրենքով նախատեսվում է նաև ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին պատվիրված՝ կապալի պայմանագրերով նախատեսված դեպքերում կիրառել բազմակի օգտագործման օրինակելի նախագծեր, որոնք կարող են ընդգրկված չլինել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով հաստատվող ցանկում:

Կառուցապատողը կարող է տնօրինել, տիրապետել և հետագայում, իր հայեցողությամբ, այլ ծրագրերի շրջանակներում կիրառել բազմակի օգտագործման նախագծեր: 

Ընդ որում, կառուցապատողն իրավունք ունի այլ անձանց իր հայեցողությամբ տրամադրել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը:

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է առաջիկայում ընդլայնել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը՝ համալրելով տարբեր գերատեսչությունների պատվիրատվությամբ իրականացված տարբեր նշանակության օբյեկտների նախագծերով:

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թ. դեկտեմբերի 9-ի N71-Ն հրամանով հաստատվել են շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը, որոնցում ընդգրկված են շինարարական 12 օբյեկտների (տիպերի) նախագծանախահաշվային փաստաթղթերի վերաբերյալ տվյալներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում