ԳԳևորգ Թոսունյան

Վեբ ծրագրավորման դասընթացներ 44-օրյա պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների համար

Վեբ ծրագրավորման դասընթացներ 44-օրյա պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների համար

«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամը, համագործակցելով «Զինվորի մայր» ՀԿ-ի հետ, իրականացնում է վեբ ծրագրավորման դասընթացներ՝ 44-օրյա Արցախյան պատերազմի մասնակիցների, պատերազմում զոհված զինվորների ընտանիքի անդամների և պատերազմի հետևանքով տուժած անձանց համար։

Ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանում տեղի ունեցավ «Տեխնոլոգիական հմտությունների տրամադրում Արցախյան պատերազմի հետևանքով տուժած անձանց Ճամբարակ քաղաքում» ծրագրի պաշտոնական բացումը: 

«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով՝ ծրագրին, որի նպատակն է տեխնոլոգիական և բիզնես հմտությունների տրամադրման միջոցով Ճամբարակ համայնքում պատերազմի հետևանքով տուժած խմբերի շրջանակներում նվազեցնել գործազրկությունը և բարձրացնել կյանքի որակը, դիմել է 50-ից ավելի շահառու: Դասընթացը կվարեն ոլորտի լավագույն մասնագետները:

Ծրագիրն անցկացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից հայտարարված «Ճգնաժամի հասցեագրում» դրամաշնորհային նախաձեռնության շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում