Հաջողված սերնդափոխությունը կամաց-կամաց վերացնում է կոռումպացված ոստիկանի կարծրատիպը. Ալեն Սիմոնյան

Հաջողված սերնդափոխությունը կամաց-կամաց վերացնում է կոռումպացված ոստիկանի կարծրատիպը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանի մասնագիտական օրվա առթիվ:

«Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,

շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Ձեր զգոն ու կարևոր աշխատանքը մեր քաղաքացիների անվտանգության և պաշտպանվածության գրավականն է: Ռիսկային, բարդ ու չափազանց պատասխանատու մասնագիտություն եք ընտրել, հարգելի՛ ոստիկաններ, ինչն առանց անմնացորդ նվիրումի դժվար թե հնարավոր է պատվով իրականացնել:

Ոստիկանության համակարգի բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, և հաջողված սերնդափոխությունը կամաց-կամաց վերացնում է կոռումպացված ոստիկանի կարծրատիպը:

Հարգելի՛ ոստիկաններ,

աշխատանքի բերումով հաճախ եք վտանգի ենթարկում սեփական կյանքը, ձեր առողջությունն ու ընտանիքին հատկացվելիք ժամանակը: Շնորհակալություն ձեր համբերատար ընտանիքներին, որոնք հպարտանում են ձեզնով ու ոգևորվում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով:

Հանցավորության դեմ անհանդուրժող պայքար և բարի ծառայություն եմ մաղթում, մասնագիտական առաջխաղացում և նորանոր բարեփոխումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության և մեր քաղաքացիների ապահովության»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում