ԳԳոհար Սարգսյան

Հայկական ընկերությունները մասնակցել են Մոսկվայում կայացած ExpoElectronica ամենամյա միջազգային ցուցահանդեսին

Հայկական ընկերությունները մասնակցել են Մոսկվայում կայացած ExpoElectronica ամենամյա միջազգային ցուցահանդեսին

Armenia միասնական տաղավարով հայկական ոլորտային ընկերություններն ապրիլի 12-14-ը մասնակցել են Մոսկվայում կայացած ExpoElectronica էլեկտրոնային բաղադրիչների, մոդուլների և բաղկացուցիչ մասերի ամենամյա միջազգային 24-րդ ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 

 

 

Ոլորտային ընկերությունները տաղավարի այցելուներին են ներկայացրել իրենց ընկերության արտադրանքը և մատուցվող ծառայությունները:
 
 
Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցած ամենօրյա հանդիպումների ընթացքում, ընկերությունները հաստատել են նոր գործընկերային հարաբերություններ և ձեռք բերել նախնական պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցության նպատակով:
 

 

Այս տարի միջոցառմանը մասնակցել է ավելի քան 350 ընկերություն 9 երկրից։ ExpoElectronica ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում անցկացվել են ավելի քան 25 տարաբնույթ միջոցառումներ, որին մասնակցել են շուրջ 80 բանախոսներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում