ԼԼիլիթ Ասատրյան

Այրվել է «Opel Zafira»-ն, ջերմահարվել «BMW 520»-ի շարժիչի հատվածը. Պռոշյան գյուղում բռնկված հրդեհի հետևանքները

Այրվել է «Opel Zafira»-ն, ջերմահարվել «BMW 520»-ի շարժիչի հատվածը.  Պռոշյան գյուղում բռնկված հրդեհի հետևանքները

ՀՀ ԱԻՆ-ը թարմացված տվյալներ է ներկայացրել Պռոշյան գյուղում բռնկված հրդեհի հետևանքներից:

Ապրիլի 14-ին, ժամը 21:15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:40-ին, մարվել՝ 22:12-ին: Այրվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան, «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը՝ մասամբ և ջերմահարվել՝ «BMW 520» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում