ԳԳոհար Սարգսյան

Տիգրան Մարկոսյանը և Անուշ Բեղլոյանն ընտրվեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ

Տիգրան Մարկոսյանը և Անուշ Բեղլոյանն ընտրվեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ

Ազգային ժողովը Տիգրան Մարկոսյանին և Անուշ Բեղլոյանին ընտրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ:

Անուշ Բեղլոյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Բեղլոյանի համոզմամբ՝ մրցակցությունը խթանում է նորարարությունը, արտադրողականությունը և նպաստում արդյունավետ բիզնես միջավայրի ստեղծմանը, մեծացնում երկրի ներդրումային գրավչությունը՝ ապահովելով ինչպես ազգային, այնպես էլ օտարերկրյա ներդրումներ, օգուտ բերելով սպառողներին:

Անուշ Բեղլոյանի կարծիքով՝ չնայած մրցակցության առավելություններին՝ հակամրցակցային գործողությունները երկու հիմնական պատճառներով դեռևս տարածված են: Առաջինն արմատացած գործարար վարքագիծն է, որը զսպում է մրցակցությունը, իսկ երկրորդը՝ պետության նորմատիվ կարգավորումներն են կամ շուկաների միջամտությունը, ինչը ծանրաբեռնում է և բացառում մրցակցությունը: Նա հավաստիացրել է, որ այս խնդիրներն իր գործունեության առանցքում են լինելու: Թեկնածուն կարևորել է մտավոր սեփականության ինստիտուտի պաշտպանությունը: 

Ելույթում Մարկոսյանն անդրադարձել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այն հիմնահարցերին, որոնք լուծման կարիք են ունեցել, երբ ինքը  ժամանակին առաջադրվել էր հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար:

Տիգրան Մարկոսյանը ներկայացրել է այդ հիմնահարցերի լուծման ուղղությամբ հանձնաժողովի կատարած աշխատանքները, անդրադարձել իր գործունեության  ուղղություններին,  ինչպես նաև   հանձնաժողովի կատարած աշխատանքներին ու  անելիքներին: 

Տիգրան Մարկոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, Փաստաբանների պալատի անդամ, 2019 թ.  առ այսօր ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում