ԱԱրսեն Մկրտչյան

ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել է Վերիշենի Goris Handmade ապրանքանիշը Երևանում ներկայացնելու տարբերակը

ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել է Վերիշենի Goris Handmade ապրանքանիշը Երևանում ներկայացնելու տարբերակը

Ապրիլի 13-ին աշխատանքային այցով Սյունիք մեկնած պատվիրակությունը հյուրընկալվել է Գորիսի Կանանց ռեսուրսային կենտրոն «ՎԻՆՆԵԹ Հայաստան» գրասենյակում։

 
Հանդիպման ընթացքում կենտրոնի ներկայացուցիչները պատվիրակությանը ներկայացրել են «ՎԻՆՆԵԹ Հայաստան»-ի գործունեությունը և արդեն իրագործած ու ապագա ծրագրերի իրականացման փուլերն ու ակնկալվող արդյունավետությունը։
 
Կենտրոնի ղեկավար Ռուզաննա Թորոսյանն անդրադարձել է նաև փայտամշակման արհեստանոցի և խոհարարական դպրոցի բացմանը, ինչպես նաև տարեցների ցերեկային կենտրոն բացելու ծրագրերին:

Այնուհետև՝ պատվիրակությունը ուղևորվել է Վերիշենի արհեստագործական սոցիալական ձեռնարկություն, որտեղ հանդիպել է շահառուներին՝ ներառյալ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հումանիտար ծրագրի։

 
Պատվիրակությունը մանրամասն ծանոթացել է ձեռնարկության գործունեությանը, ձեռագործ աշխատանքներին և տեքստիլ արտադրությանը։
 
 

Պաշտպանի նախաձեռնությամբ նաև քննարկվել է Վերիշենի Goris Handmade ապրանքանիշի տեսականին Երևանում ներկայացնելու տարբերակը, ինչը լայն սպառում կապահովի և նոր հնարավորություններ կստեղծի ձեռնարկության համար:

 

Պաշտպանի այցը կշարունակվի դեպի Դավիթ Բեկ սահմանային համայնք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում