19-ի լույս 20-ի գիշերը Արցախում դիվերսիայի հետեւանքով հայ զինծառայող է զոհվել

19-ի լույս 20-ի գիշերը Արցախում դիվերսիայի հետեւանքով հայ զինծառայող է զոհվել

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 19-ին եւ լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան     2 000 կրակոց:

Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել է  հետախուզադիվերսիոն գործողության 8 փորձ: Դրանք ժամանակին հայտնաբերվել են, հակառակորդը, կորուստներ ստանալով, հետ է շպրտվել:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 19-ամյա Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Արցախի Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Փիլոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում