ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՀՀ նախագահը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին

ԼԼարա Մանուկյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

Նախագահ Խաչատուրյանը, անդրադառնալով օրերս Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան, նշել է, որ յուրաքանչյուր այց նպաստում է փոխշահավետ գործընկերության նոր հեռանկարների և ուղիների բացահայտմանը:

Այս համատեքստում նախագահն ընդգծել է, որ տարբեր մակարդակով փոխայցելությունները հնարավորություն են տալիս հետևողականորեն զարգացնել միջպետական հարաբերությունները և բոլոր ուղղություններով խորացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը:

Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ հայ-իտալական միջպետական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական բարեկամության վրա, և քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը համապատասխանում է հայ և իտալացի ժողովուրդների ցանկություններին:

Ընդգծվել է, որ երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը լավ հիմք են առավել սերտ հարաբերությունների հաստատման համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի խնդիրներին և մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում