Ադրբեջանը փորձում է կոմունիկացիաների բացման օրակարգն իրականացնել այնպես, որ ՀՀ-ի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ավելի խորանա. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը փորձում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգն իրականացնել այնպես, որ դրա արդյունքում Հայաստանի շրջափակումը ոչ թե հաղթահարվի, այլ ընդհակառակը՝ ավելի խորանա, կամ էլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության նոր հիմնավորում դառնա: Այս մասին ԱԺ ամբիոնից խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք այս հարցում պիտի ցուցաբերենք մաքսիմալ ճկունություն՝ միևնույն ժամանակ հստակ պաշտպանելով մեր սկզբունքային դիրքորոշումներն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետների համանախագահությամբ: 

Նա միաժամանակ շեշտեց, որ սա չի խանգարում, որ հարցը քննարկվի նաև ԵՄ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի գործընկերների հետ:

«Ադրբեջանը, ի դեպ, այստեղ էլ է փորձում գործընթացը փակուղի մտցնել՝ ճանապարհների բացման հարցում մեր շահագրգռությունը փորձ անելով վերածել միջանցքային խոսակցության»,- ասաց ՀՀ վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում