Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ԼԼիլիթ Ասատրյան

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է. հերթական դեպքը բացահայտել են ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով հերթական շրջայցի ժամանակ Եղեգնուտ գյուղի 6-րդ փողոցում նրանք հայտնաբերեցին առանց համարանիշերի, մոտ 5 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա։

Պարզվեց՝ փայտանյութն ու բեռնատարը պատկանում են Եղեգնուտի 26-ամյա մի բնակչի։ Նա փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հրաժարվել է բացատրություն տալուց:

26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին, բեռնատարն էլ տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում