Հայաստանը տիեզերական հետազոտությունների մեծ ներուժ ունի

ՔՔրիստինե Ոսկանյան

Հայկական առաջին արբանյակն է, որը տիեզերք է ուղարկվել գիտական ուսումնասիրությունների համար: Իր տեսակի մեջ բացառիկ է, քանի որ ուղեծրում աշխատելուց հետո Երկիր է վերադարձել: Վրան ստորագրություններն են. վերևում՝ ֆիզիկոս, աստղագետ Գրիգոր Գուրզադյանինը: Համաշխարհային վաստակ ունեցող ակադեմիկոսը տիեզերագնացության, գիտական ուսումնասիրություններում մեծ ավանդ ունի: Նրա անցած ճանապարհը ներկայացված է տիեզերքի թանգարանում:

Վահագն Գուրզադյան (Կոսմոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր) - Հայաստանում ստեղծված առաջին սարքը տիեզերք է արձակվել 1961 թ. փետրվարին՝ բալիստիկ ռազմական հրթիռով, Գագարինի թռիչքից առաջ:

Սարքը պատրաստվել է Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ Արեգակի ռենտգենյան ճառագայթներն ուսումնասիրելու համար: Հաջողված գիտափորձերից հետո ակադեմիկոսն անցնում է տիեզերական ուղեծրային աստղադիտարանների նախագծմանը, հայտնիները «Օրիոն»-ներն են:

Սա էլ է ստեղծվել Հայաստանում՝ հայ մասնագետների կողմից, կրկին Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ: «Օրիոն 1»-ից հետո նախագծել ու տիեզերք են ուղարկել «Օրիոն 2»-ը: Հայաստանը համաշխարհային տիեզերագիտության մեջ մեծ ավանդ ունի, այդ ամենը ներկայացված է տիեզերքի թանգարանում: 

Օրն այստեղ տոնական է ու մարդաշատ, քանի որ Յուրի Գագարինի թռիչքի օրը՝ ապրիլի 12-ին, աշխարհում նշվում է Տիեզերագնացության օրը: Թանգարան են այցելել դպրոցականներ, ուսանողներ ու բազմաթիվ հյուրեր: 

Հայ մասնագետներն այսօր էլ համաշխարհային գիտական նախագծերում են ներառված, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդականի խոսքով՝ ծրագրեր են իրականացնում՝ նախկին համբավը վերականգնելու համար:

Հայկ Ասլանյան (ՀՀ ԲՏԱ նախարարի խորհրդական) - Մենք պետք է ռազմավարական ուղղություն ընտրենք, որ վերականգնենք այս տիեզերական սարքաշինությունը և նորից լինենք լավագույններց մեկը:

Ըստ Ասլանյանի՝ տիեզերական ռազմավարություն է մշակվում, առաջիկայում կսկսեն այս ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում