ԳԳևորգ Թոսունյան

Քրիստիննե Գրիգորյանը ՄԱԿ-ի, ԵՄ ներկայացուցիչների հետ ծանոթացել է Կապանի ՄԻՊ ստորաբաժանման աշխատանքներին

Քրիստիննե Գրիգորյանը ՄԱԿ-ի, ԵՄ ներկայացուցիչների հետ ծանոթացել է Կապանի ՄԻՊ ստորաբաժանման աշխատանքներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այցը Սյունիքի մարզ շարունակվում է:

 

Սյունիք այցի երկրորդ օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ Կապանի ՄԻՊ ստորաբաժանման գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին։

 

Պատվիրակության անդամները ծանոթացել են Կապանի ՄԻՊ ստորաբաժանման աշխատանքներին և գործունեությանը։
 

Գրասենյակում կազմակերպվել էր նաև հանդիպում «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնի նախագահ Սուսաննա Մարտիրոսյանի և «Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության փոխնախագահ Արմենակ Դավթյանի հետ։

 
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպությունների գործունեությունը, անդրադարձել ներկայիս խնդիրներին, ինչպես նաև առաջարկել նոր ծրագրեր ու գաղափարներ՝ ՀԿ-ների արդյունավետությունը բարձրացնելուն միտված։
 

Այնուհետև, Պաշտպանը և պատվիրակության անդամները փակ հանդիպում են ունեցել գերեվարված քաղաքացու հարազատի հետ։

 

Հանդիպման ավարտից հետո պատվիրակությունն ուղևորվել է Գորիս։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում