Նոր աշխատատեղեր Լոռիում և Սյունիքում՝ անտառվերականգնման ծրագրերով

ՎՎահե Կոստանդյան

Դեգրադացված հողերն ու անտառային տարածքները շատ են հատկապես Լոռիում ու Սյունիքում: Խնդրի լուծման միակ տարբերակը, ըստ մասնագետների, անտառային տարածքների վերականգնումն է:

Արմեն Եսոյան (ՀՀ ՇՄՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար) - Ավելի քան 6300 հեկտար տարածքների վրա իրականացվելու են անտառվերականգնման և անտառհիմնման աշխատանքներ, դրանց մի մասը՝ համայնքային հողերում, իսկ զգալի մասը՝ անտառային հողերում:

Ծրագիրը կիրականացվի Կանաչ կլիմայի հիմնադրամի տրամադրած 10 և Հայաստանի Կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության, Իտալիայի Բոլցանո ինքնավար նահանգի և Բնության համաշխարհային հիմնադրամի 8.7 միլիոն դոլար համաֆինանսավորմամբ: Ութամյա ծրագիրը ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալական ու տնտեսական արդյունքներ է ունենալու:

Ռայմունդ Ելե (Հայաստանում ՄԱԿ ՊԳԿ ներկայացուցիչ) - Մեզ համար առանցքային նշանակություն ունի ծրագրում ոլորտի դերակատարների ներգրավումը։ Ուրախ ենք, որ համապատասխան նախարարություններից, հասարակական կազմակերպություններից, գիտահետազոտական կենտրոններից ու միջազգային կազմակերպություններից փորձագետների խումբ է ներգրավվել այս ծրագրի տարբեր փուլերում՝ սկսած նախագծումից։

Երկու մարզում կկառուցվեն ջերմատներ, տարեկան նախատեսվում է 12 մլն տնկի ստանալ: Ծրագրի զգալի մասը կիրականացվի Սիսիան համայնքում. կկառուցվի 500 քմ տարածքով երկու ջերմատուն, որոնցում նախատեսվում է տարեկան աճեցնել 4 մլն տնկի:

Արմեն Եսոյան - Ընդհանուր առմամբ, 3250 տարածքի վրա կիրականացվի անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ, որից 2350 հեկտարը պետական ֆոնդի հողերն են, իսկ 1000 հեկտարը՝ համայնքային դեգրադացված հողերը:

Այս ծրագրի նպատակը Հայաստանում անտառածածկույթը 2,5 տոկոսով ավելացնելն է: Ծրագրի արդյունքում Սյունիքում կստեղծվի 230 աշխատատեղ, նույնքան էլ՝ Լոռիում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում