ԳԳոհար Սարգսյան

40 մլն եվրո կուղղվի վերականգնվող էներգետիկ ոլորտի, 70 մլն` ՓՄՁ-ների արտոնյալ պայմաններով վարկավորմանը

40 մլն եվրո կուղղվի վերականգնվող էներգետիկ ոլորտի, 70 մլն` ՓՄՁ-ների արտոնյալ պայմաններով վարկավորմանը

Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Հայաստանի կառավարության և Գերմանիայի կառավարության միջև ստորագրված ֆինանսական համագործակցության համաձայնագրով  Հայաստանը որոշակի դրամական միջոցներ է ստանում Գերմանիայից` հստակ նպատակներով: 

Ընդհանուր գումարի չափը կազմում է 116 միլիոն 400 հազար եվրոյին համարժեք դրամ: Դրանից 40 միլիոնն ուղղվելու է վերականգնվող էներգետիկ ոլորտի վարկավորմանը, իսկ 70 միլիոնն ուղղվելու է փոքր ու միջին ձեռնարկությունների արտոնյալ պայմաններով վարկավորմանը:

Փաստաթղթով նախատեսվում է մինչև 3 միլիոն եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացում-Հայաստան» ծրագրի իրականացման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում