ԱԱրսեն Մկրտչյան

ՊՆ կենտրոնական հավաքակայանում վիճակահանություն կանցկացվի

ՊՆ կենտրոնական հավաքակայանում վիճակահանություն կանցկացվի

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման աջակցության վերաբերյալ:

«Ի գիտություն ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների.

2022 թվականի համար նախատեսված ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ին՝ ժամը 10:00-ից, ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվելու է վիճակահանություն։ Ծրագրի շահառուներին անհրաժեշտ է ՊՆ կենտրոնական հավաքակայան ներկայանալ մեկ ժամ շուտ՝ ժամը 09:00-ին, անձը հաստատող փաստաթղթով։

Զինծառայողի մասնակցության անհնարինության դեպքում վիճակահանությանը կարող է մասնակցել նրա կողմից լիազորված անձը` լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։

Վիճակահանությանը չեն մասնակցում բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում ընդգրկված զինծառայողները»,- հայտնում են նախարարությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում