ԼԼիլիթ Ասատրյան

1 օրում բացահայտվել է հանցագործության 75 դեպք

1 օրում բացահայտվել է հանցագործության 75 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ընտանեկան բռնության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձի առևանգման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծանր վիրավորանքի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, յուրացնելու կամ վատնելու, հարկերից խուսափելու, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրամիջոցի հայտնաբերման, կանխամտածված սնանկության և հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու, սառը զենքի հայտնաբերման ու ապօրինի ձեռնարկատիրության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, վրաերթի 2, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում