Տավուշի բաժնի ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

ԼԼիլիթ Ասատրյան

Ապրիլի 8-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Պառավաքար գյուղի տներից մեկում հայտնաբերել են ապօրինի պահվող «Կարաբին» տիպի ակոսափող հրազեն, «Կալաշնիկովի» ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 91 փամփուշտ և «Կարաբինի» նույն տրամաչափի 125 փամփուշտ:

Ըստ 66-ամյա տանտիրոջ, որի անվամբ որսորդական հրացան կա հաշվառված, «Կարաբինն» ու փամփուշտները նա ձեռք է բերել տարիներ առաջ։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում