ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Վանեվան գյուղում․ կան տուժածներ

ՃՏՊ Վանեվան գյուղում․ կան տուժածներ

Ապրիլի 11-ին, ժամը 20։06-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանեվան գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL-131» մակնիշի ավտոբաքին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ:

Փրկարարները հիդրավլիկ գործիքների կիրառմամբ «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու, ով հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի ԲԿ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում