ԼԼիլիթ Ասատրյան

Անահիտ Ավանեսյանը Ֆրանսիայում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին

Անահիտ Ավանեսյանը Ֆրանսիայում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆրանսիայի Հանրապետությունում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին՝ որպես Եվրոպական տարածաշրջանը ներկայացնող խորհրդի անդամ:

 

Նիստի ընթացքում՝

  • ծավալվել են աշխատանքային քննարկումներ.
  • հատուկ ուշադրության է արժանացել երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Զարգացող երկրների ձայնը միասնական և լսելի դարձնելու նպատակով խորհրդի անդամները, նախագահ Ժոզե Մանուէլ Բարոզուի գլխավորությամբ, առաջարկել են ստեղծել «Իրականացնող երկրների» մի խումբ` բաղկացած խորհրդի բոլոր անդամներից, նրանց փոխարինողներից և կոմիտեների պատվիրակներից։

 

Անահիտ Ավանեսյանը հատուկ ընդգծել է միջին եկամուտ ունեցող երկրների համար Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի ռազմավարության փաստացի իրականացման կարևորությունը ընթացիկ ժամանակահատվածում:

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում